Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին ճանաչվել Է 2010 թվականի աշխարհի ամենագրավիչ կինը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 11, 2010 13:58

Աշխարհում գեղեցիկ սեռի ամենահմայիչ ներկայացուցիչն Է ճանաչվել ամերիկացի երգչուհի և կոմպոզիտոր Քեթի Փերրին: 25-ամյա բնիկ սանտաբարբարացին (Կալիֆոռնիայի նահանգ) գլխավորել Է աշխարհի հարյուր առաջին գեղեցկուհիների ամենամյա ցուցակը, որը կազմել և երկուշաբթի օրը հրապարակել Է «Մաքսիմ» միջազգային հանդեսը:

Այն բազավորված Է Մեծ Բրիտանիայում, իսկ ԱՄՆ-ում, որտեղ այն կարդում Է 2,5 միլիոն մարդ, համարվում Է տղամարդկանց համար նախատեսված բարձրաշխարհիկ նորությունների առաջատար հրատարակություններից մեկը: Քեթին հռչակավոր Է դարձել 2008 թվականին՝ թողարկելով “I Kissed a Girl” դեբյուտային սինգլը: Կոմպոզիցիան մտել Է «Բիլբորդ» հեղինակավոր հրատարակության հիթ-շքերթ՝ զբաղեցնելով 76-րդ տեղը, և բարձրացել Է մինչև առաջին տեղը:

«Մաքսիմ»-ի գնահատմամբ, երգուչուհին ունի տաղանդի, խելքի, հումորի և արտաքին արժանիքների հազվադեպ զուգակցություն: «Հանկարծ հասկանում ես, որ ամենախելացի, ուրախ և համարձակ աղջիկը նաև զմայլող տեսք ունի և հրաշալի սահում Է սքեյթբորդով»,- իր գրախոսականում նշել Է հանդեսի գլխավոր խմբագիր Ջո Լելին:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply