Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2010 13:33

Մայիսի 11-ին, ժամը 4-ին, վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է ՙՀայՌուսգազարդ՚-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ապրիլի 29-ից գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային Գուդաուրի-Կոբի շրջանում սողանքների հետևանքով վնասված մայրուղային գազատարի պատճառով: Հանրապետության գազամատակարարումն իրականացվում էր ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply