Երիտասարդ դասախոսների վերապատրաստման մրցույթ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 11, 2010 12:10

Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (Junior Faculty Development Program/JFDP) մրցույթը հովանավորում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ հանձինս ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժնի, եւ իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը (Ամերիկյան խորհուրդներ):
Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի եւ մի շարք ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար եւ հասարակական գիտությունների ասպարեզում հետեւյալ մասնագիտություններով՝ ամերիկաբանություն, ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության կառավարում, բնապահպանություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, գրադարանավարություն, լեզվաբանություն, գրականություն, խաղաղություն/հակամարտությունների կարգավորում, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, պետական կառավարում, առողջապահության կառավարում, պետական քաղաքականություն, կրոնի ուսումնասիրում, հասարակական աշխատանք, սոցիոլոգիա, այլն:

Ծրագիրը մասնակիցներին խրախուսում է կապեր հաստատել ԱՄՆ-ի եւ Հայաստանի համալսարանների միջեւ՝ երկարատեւ համագործակցություն ստեղծելու նպատակով: JFDP ծրագրի մասնակիցները սերտ համագործակցում են ամերիկյան գործընկերների հետ՝
•մշակելու ուսումնական ծրագրեր,
•ուսումնասիրելու դասավանդման նոր մեթոդներ,
•հավաքելու դասավանդման նորարարական նյութեր, ինչպես նաեւ
•իրազեկ դարձնելու ամերիկյան դասախոսներին եւ ուսանողներին իրենց երկրների կրթական համակարգին եւ մշակույթին:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում JFDP մասնակիցները հաճախում են դասերի, մասնակցում են գիտաժողովների, ինչպես նաեւ հրավիրվում են ելույթներ ունենալու կամ համադասախոսելու համալսարաններում: Ծրագրի ավարտից հետո մասնակիցներին գիտական աստիճան չի շնորհվում: Ծրագրի բոլոր մասնակիցները պարտավորվում են վերադառնալ իրենց երկրները:

Յուրաքանչյուր JFDP մասնակից հունվարից մինչեւ մայիսի վերջը (հինգ ամիս) անցկացնում է ԱՄՆ-ում:  Ամերիկյան խորհուրդները ծրագրի մասնակիցներին տեղավորում է ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարաններում, ինչպես նաեւ աջակցում է նրանց ԱՄՆ-ում գտնվելու ամբողջ ընթացքում: JFDP կրթաթոշակը տրամադրում է ճանապարհածախս, առողջության ապահովագրում, կրթաթոշակ (ապրելավարձ, առօրյա ծախսեր եւ այլն), միջոցներ մասնագիտական նյութերի և վերապատրաստման համար:
Կրթական եւ մշակութային գործերի բաժինը եւ Ամերիկյան խորհուրդները շարունակում են միջոցառումներ հովանավորել եւ իրականացնել JFDP շրջանավարտների համար նաեւ ԱՄՆ-ում ծրագիրն ավարտելուց հետո:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2010թ. հուլիսի 9-ն է:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply