Փարիզը վերահաստատում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 26, 2009 14:53
Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի Եվրաանդամակցության ցանկությունը «անեծք» է անվանել իր երկրի համար. թուրքական մամուլն այսօր մեծ տեղ է հատկացրել Նիկոլա Սարկոզիի հայտարարությանը: Ֆրանսիացի ղեկավարը միաժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի դերը ոչ թե Եվրամիությունում է, այլ միջերկրածովյան համագործակցության երկրներում, որոնք սերտ կապեր ունեն ԵՄ-ի հետ: «Թուրքիան Ֆրանսիայի գործընկերն է միջինարևելյան տարածաշրջանի հեռանկարներում, որտեղ Անկարան եզակի դերակատարություն ունի: Թուրքիայի տեղը ԵՄ-ը չէ, սակայն սա չի նշանակում, որ Անկարան ու Փարիզը չեն կարող բարեկամներ լինել ԵՄ-ից դուրս»,- ընդգծել է Ֆրանսիաի առաջնորդը:






Facebook
Tweet This
Email This Post
