Ռուսաստանը հրաժարվել է Սիրիայի հետ 400 մլն դոլար արժողությամբ ռազմական գործարքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2009 15:40

23Մոսկվան դադարեցրել է Սիրիային Միգ-31 մակնիշի ութ կործանիչներ մատակարարելու մասին 2007 թ-ին կնքված պայմանագիրը: Արաբական մամուլը, վկայակոչելով ռուսական ռազմաարդյունաբերական «Ռուսաբարոնէքսպորտ» ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները, հայտնել է, որ երկու տարվա վաղեմության պայմանագրի չեղյալ հայտարարելը պայմանավորված է առաջիկա հունիսին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լեբերմանի Մոսկվա այցով և որ Թելավիվն ու Ռուսաստանում հրեական լոբբին ճնշումներ են իրականացրել Կրեմլի վրա` գործարքը դադարեցնելու համար: Միաժամանակ Ռիա-նովոստի գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության աղբյուրները, նշել է, որ գործարքի դադարեցման որոշումը պայմանավորված է պաշտոնական Դամասկոսի անկարողությամբ` գնել կործանիչներն ու ռազմատեխնիկան, որը, ըստ պայմանավորվածության, կազմում է 400 մլն դոլար:

Alsharq-Alawsat, Ria-Novosti

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply