Վարդենիսում երկրաշարժ է տեղի ունեցել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 11, 2010 10:47

Այսօր տեղական  ժամանակով 00:25-ին Հայաստանի տարածքում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել  է 3 բալ:

Վարդենիսից 15 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել նաև մայիսի 9-ին ժամը 21:16-ին: Ցնցումների ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 4 բալ:

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժը զգացել են Վարդենիսում և Կարճաղբյուրում:

Այս մասին  «Անկախին» հատնեցին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Դիտվել է 2784 անգամ:
Print Friendly

Leave a Reply