Նոր պայթյուն Իրաքի մայրաքաղաքում. զոհվել է 14 զինվորական
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 26, 2009 14:49
Իրաքում ամերիկյան զինուժի դեմ հարձակումները շարունակվում են: Այսօր առավոտյան ռումբ է պայթել մայրաքաղաք Բաղդադի արևելյան արվարձաններից մեկում, ինչի հետևանքով 14 իրաքցի զինվորական է զոհվել, 9 ամերիկացի` վիրավորվել: Ահաբեկչական հարձակումը հետևում է նախօրեին Սադր քաղաքի կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունին, որն ամենամեծն էր ընթացիկ տարում և որի հետևանքով զոհվեց 76, վիրավորվեց` 150 մարդ: Միաժամանակ պայթյուններ են եղել Ֆալլուջա և Մուսուլ քաղաքներում. առաջինում զոհվել է 5, երկրորդում 7 մարդ վիրավորվել է: Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին դատապարտել է ահաբեկչական հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը` հստակեցնել դիրքորոշումը Իրաքում կատարվող հակապետական արարքների հանդեպ` ավելացնելով, որ պետությունները պետք չէ լռեն այս կործանարար քայլերի կապակցությամբ:
Al Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
