Կուսակցությունները դարձել են աշխատանքային բորսաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2010 23:04

Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով օրեր առաջ իր արած այն հայտարարությանը, թե կուսակցությունները դարձել են աշխատանքային բորսաներ, նշեց, որ իր այդ հայտարարությունն ուղղված է բոլոր կուսակցություններին։

Հիշեցնենք, որ քաղծառայության խորհրդի նախագահը դժգոհել էր քաղծառայողների մասնագիտական պատրաստվածությունից։
Մանվել Բադալյանի խոսքով՝ իր հայտարարությունը բոլոր կուսակցություններին էլ ուղղված է, բայց թե ավելի շատ որ մեկին, չի կարող ասել, որովհետև չի հաշվել, թե որ կուսակցությունը քանի անգամ է դիմել քաղծառայության համակարգում աշխատանքի համար։

«Իրավունք, օրենսդրություն, իրավագիտակցություն, պլյուս մի քիչ էլ բարոյականություն գոնե»,– խնդրի լուծման այս բանաձևն առաջարկեց Մանվել Բադալյանը։ «Ցավոք սրտի, այսօր մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ամեն գրպանում մի կուսակցական տոմս են պահում։ Ո՞վ է շահում դրանից, էդ կուսակցությունը շահո՞ւմ է դրանից, բացարձակապես չի շահում»,–նշեց Մանվել Բադալյանը։

Ըստ նրա, անհրաժեշտ է օրենքով արգելել քաղծառայության համակարգում կուսակցականների ներկայությունը։

Դիտվել է 1131 անգամ:
Print Friendly

Leave a Reply