Վարչապետը տոնել է Մեծ հաղթանակի 65-ամյակը վետերանների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 9, 2010 19:59

Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Հաղթանակ» զբոսայգի եւ ծաղիկներ դրել անհայտ զինվորի գերեզմանին։ Կառավարության ղեկավարը դիտել է Մայր Հայաստան հուշարձանի առջեւ կայացած զինվորական հանդիսավոր երթը։ Տիգրան Սարգսյանը ողջունել է օրվա հերոս վետերաններին զրուցել, ապա` ճաշել նրանց հետ դաշտային ճաշարանում։
Այնուհետև վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը հայ ժողովրդի համար առանձնահատուկ խորհուրդ ունի։ Մենք ԽՍՀՄ հարյուրավոր հերոսներ ենք տվել։ Հայ մարտիկն ապացուցել է, որ կարող է կռվել ու հաղթել։ Համոզված եմ, որ այդ լիցքերն են, որ մեր ծնողները հաղորդել են նաև ղարաբաղյան պատերազմի մեր ազատամարտիկներին, որոնք նույնպես հերոսաբար դրսեւորեցին իրենց ղարաբաղյան պատերազմում։ Դրա շնորհիվ մենք այսօր ունենք լուրջ հաղթանակներ։ Դա ոգևորում է մեզ բոլորիս, որպեսզի ապագայում նույնպես մեծ հաղթանակներ ունենանք։ Բոլորիդ շնորհավորում եմ»։

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply