Ազատված են ամրակցված հեռախոսակապի ծառայությունների համար բաժանորդային վճարից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 10, 2010 20:29

«ԱրմենՏել» ՓԲԸն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ Հայրենական Մեծ Պատերազմի վետերանները մինչև 2010 թ-ի վերջը ազատված են ամրակցված կապի ծառայությունների համար բաժանորդային վճարից:

Ըստ «ԱրմենՏել»ի մամլո հաղորդագրության, բոլոր այն վետերանները, ովքեր ընդգրկված են Աշխատանքի և սոցիալական նախարության կողմից հատկացված ցուցակում, ավտոմատ կերպով ազատվում են բաժանորդային վճարից ամրակցված կապի ծառայությունների համար անկախ այն բանից, թե ընտանիքի անդամներից ում անունով է գրանցված հեռախոսահամարը:

Վերոհիշյալ ցուցակում չընդգրկված վետերանները Beeline վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակ դիմելու, վետերանի գրքույկի և անձնագրի ներկայացման դեպքում նույնպես կազատվեն ամրակցված կապի ծառայությունների համար բաժանորդային վճարից ըստ վետերանի գրանցման վայրի:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply