Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 10, 2010 19:01
Մայիսի 12-ին աշխատանքային այցով Երևան կժամանի ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն:
Մայիսի 12-ին ԵԽԽՎ նախագահին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հայտնեցին ԱԺ-ի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մայիսի 13-ին Ազգային ժողովում Մեվլութ Չավուշօղլուն կընդունի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ԱԺ խմբակցությունների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՄԻՊ Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների, ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:
Նույն օրը Ազգային ժողովում ԵԽԽՎ նախագահի այցը կամփոփվի մամուլի ասուլիսով:
Մայիսի 14-ին ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն կմեկնի Երեւանից






Facebook
Tweet This
Email This Post
