Թողարկվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 10, 2010 16:15

Այսօր  տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2608B105 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1մլրդ 542 մլն դրամ, որից մրցակցային` 1մլրդ 502 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 932 766 570 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2575 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: Այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply