Ընտրվեցին չորս արժանավորները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 10, 2010 15:49

Մայիսի 9-ին Արտաշատի մարզադաշտում անցկացված Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյակին և աթլետիկայի համաշխարհային օրվան նվիրված աթլետիկայի մրցումներում որոշվեցին այն  մարզիկները, ովքեր Հայաստանը կներկայացնեն մայիսի 21-23-ը Մոսկվայում կազմակերպվելիք աթլետիկայի պատանեկան միջազգային վարկանիշային մրցաշարում: Վերջինումս 50 երկրի պատվիրակներ կվիճարկեն օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրերը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն Լիլիթ Հարությունյանը (1000 մ վազք), Լիանա Խուբասերյանը (100 մ վազք), Սամվել Գրիգորյանը (400 մ վազք), Նորիկ Հարությունյանը (հեռացատկ): Այս մարզիկները աղջիկների և պատանիների մեկնարկներում ցույց տվեցին լավագույն արդյունքները: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Հայրապետյանը հայտնեց, որ Մոսկվայում պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը մեր մարզիկների համար դժվար կլինի, քանի որ վարկանիշի են արժանանալու միայն այս ստուգատեսի տարբեր մրցաձևերի հաղթողները: Մարտի 15-16-ին Արտաշատում նախատեսվում է անցկացկացնել  Գառնիկ Ղուկասյանի ավանդական միջազգային հուշամրցաշարը, իսկ այս ամսվա վերջին էլ կկազմակերպվի Հայաստանի աթլետիկայի առաջնությունը: Դրանց արդյունքներով կհամալրվի մեր երկրի ընտրանին, որը հունիսի 19-20-ին Մալթայում կմասնակցի  աթլետիկայի Եվրոպայի թիմային գավաթի խաղարկության 3-րդ լիգայի մրցաշարին:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply