Վրացի պատանի ըմբիշներից հաղթեցին չորսը

Օրվա լուր | | May 10, 2010 15:34

Մայիսի 7-9-ին Վանաձորում անցկացվեց Մարշալ Բաղրամյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան մրցաշար: Ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի պատանեկան առաջնությունում 1-8-րդ տեղերը զբաղեցնողները, ինչպես նաև 15 ըմբիշներ Վրաստանից: Ընդհանուր հաշվով մրցաշարում կարողությունները փորձեցին 114 մարզիկներ: Տասը քաշային կարգերից վեցում աչքի ընկան տանտերերը: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին` Համլետ Աղաջանյանը (42 կգ), Ռոբերտ Դավթյանը (46), Արշակ Շավելյանը (50 կգ), Շամիր Աթյանը (69 կգ), Արթուր Աղամյանը (85 կգ),Վան Մկրտումյանը (100 կգ): Վրացի ըմբիշներից հաղթեցին` Բեկա Կոբելիան (54 կգ), Դավիթ Գոգրիչիանին (58 կգ), Օմար Գուրգիձեն (63 կգ), Գեորգի Մոդեբաձեն (76 կգ): Զարնամալին այն է, որ օրերս Հայաստանի չեմպիոն դարձած մարզիկներից ոմանց չհաջողվեց այս ստուգատեսում հաղթել: Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանը հայտնեց, որ դրա մեղավորը մարզիչներն են, քանի որ Հայաստանի առաջնությունում նրանց սաները 6-8 կգ քաշ էին գցել և, այս մրցաշարում նրանք ավելի բարձր քաշային կարգերում հայտավորվելով, լավ հանդես չեկան: «Պատանիներին չի կարելի 3 կգ-ից ավելի քաշ գցել»-, ասաց փորձառու մասնագետը:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply