Արտակարգ իրավիճակներ՝ անցած երեք օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2010 13:19

Սելավային հոսքեր

Մայիսի 7-ին, ժամը 11.36-ին Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ՈՒրցաձոր-Մարտունի գրունտային ավտոճանապարհը սելավային հոսքերի  պատճառով դարձել է անանցանելի:
Ժամը 11.43-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում  պարզվել է, որ նշված ավտոճանապարհի 22-րդ կմ-ում սելավային հոսքերի  հետեւանքով վթարվել է խմելու ջրի «Ջերմանիս» ջրագիծը, ինչպես նաեւ փակվել է ավտոճանապարհի` 100մ երկարությամբ հատվածը:
Խողովակաշարով ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ ավտոճանապարհի վթարավերականգնողական աշխատանքները կիրականացվեն տեղամասում գոյացած սելավային զանգվածի կայունացումից հետո:
Ջրալցվել  է հանքի տարածքը

Մայիսի 7-ին, ժամը 11.45-ին Գեղարքունիքի մարզի  Ծակքարի գյուղապետից ահազանգ  է ստացվել, որ ջրալցվել է «Մարտունի» ՓԲԸ-ին պատկանող ավազահանքի տարածքը:
Ժամը 11.50-ին դեպքի վայր է մեկնել մեկ  մարտական հաշվարկ:
Փրկարարների կողմից նշված տարածքում իրականացվել  են ջրահեռացման աշխատանքներ:
Հրդեհ Նորաշենում
Նույն օրը, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը  մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել` ժամը 16.35-ին:
Ա. Սարիբեկյանին պատկանող տան բակում այրվել է  4 տ անասնակեր:
Սողքից  փակվել է Հաղարծնի ճանապարհը

Նույն օրը, ժամը 17.30-ին Տավուշի մարզպետարանից  տեղեկություն է ստացվել, որ սողանքի  հետեւանքով փակվել է դեպի Հաղարծնի վանք տանող ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական  վարչության օպերատիվ խումբը:
Տեղում  պարզվել է, որ հողազանգվածի հետ ճանապարհին հայտնվել են մի քանի շրջված ծառեր:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի դիլիջանյան մասնաճյուղի եւ «Դավիթ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով ծառերը մասնատվել են եւ տեղափոխվել, որից հետո նախատեսվում են իրականացնել հողազանգվածից ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Այրվել  է վառարան

Մայիսի 8-ին, ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Խորենացու 178 հասցեում գտնվող «Ֆուենտ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ  եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Հրդեհը  մեկուսացվել է Ժամը 21.15-ին, մարվել` Ժամը 21.22-ին:
Այրվել  են հացի փռի վառարանը եւ մեկ պատուհան:
Թունավորում

Մայիսի 9-ին, ժամը 16.30-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ «կարատե» տեսակի գյուղատնտեսական  թունաքիմիկատից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Սպանդարյան 50 հասցեի բնակիչ, 2006 թ. ծնված Էդգար Գրիգորյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի վիճակը բավարար է:
Հայտնաբերվել  է դիակ

Նույն օրը, Ժամը 17.30-ին Մասիս քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դարբնիկ գյուղին հարակից տարածքում` Հրազդան գետի մեջ հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկած փրկարարների ուժերով  գետից դուրս է բերվել Երեւանի  բնակիչ, 1930թ. ծնված Անանիա Միքայելյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
Պատահար զբոսայգում

Նույն օրը «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում աշխատելու ժամանակ կարուսելի  շղթաները պոկվել են, ինչի հետեւանքով 1996 թ. ծնված Սիրարփի Մավոյանը եւ 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը ժամը 17.35-ին տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975 թ. ծնված Մարինե եւ 1997 թ. ծնված Մենուա Վարդանյանները` «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Ս. Մավոյանը եւ Ս.Գալստյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վարդանյանների վիճակը բնութագրվում է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրության:
Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ  չի սպառնում:
Դիտվել է 1681 անգամ:
Print Friendly

Leave a Reply