Կողոպուտի միակ դեպքը չի բացահայտվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2010 12:57

Մայիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 3 դեպք, բացահայտվել է 2-ը։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 1 դեպք, որը չի բացահայտվել, բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք, բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Կողոպուտի 18 դեպքից բացահայտվել է 7-ը։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply