10 օրում մարմնական վնասվածք է ստացել 73 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 10, 2010 12:49

Մայիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 73 դեպք, բացահայտվել է 60-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք, բացահայտվել է 2-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 270 դեպքից բացահայտվել է 234-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 14 դեպք։

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply