Երաժշտական փառատոն՝ նվիրված Եվրոպայի օրվան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 10, 2010 12:00

Մայիսի 5-14-ը ԵՄ Պատվիրակության և ԴՎՎ Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորում, Գյումրիում և Երևանում կկազմակերպվի երաժշտական փառատոն թանգարաններում` նվիրված Եվրոպայի օրվան: Փառատոնի շրջանակներում պլանավորվում են մի շարք միջոցառումներ. «Եվրոպական մշակույթ» թեմայով դասախոսություններ, երաժշտության վարպետության դասեր երեք քաղաքներում: Փառատոնը կեզրափակվի Ա. Խաչատրյանի անվան եռյակի համերգով, որտեղ կհնչեն եվրոպական և  հայկական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Փառատոնը կազմակերպվում է «Ձանձրույթից, փոշուց և քայքայումից այն կողմ-Թանգարանները որպես ցկյանս ուսումնառության տարածքներ ինտելեկտուալ երկխոսության  համար» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2008թ. դեկտեմբերին: Այս  տարածաշրջանային ծրագիրը իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում  և Ռուսաստանում՝ 30 ամիսների ընթացքում` ԵՄ «Ներդրումներ մարդկանց մեջ` Տեղական  մշակույթի մատչելիություն, մշակութային բազմազանության պաշտպանություն և զարգացում»  ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը իրականացվում է Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության  միջազգային համագործակցության ինստիտուտի (dvv international) կողմից ութ հետևյալ  կազմակերպությունների հետ համատեղ՝ Հայաստանի թանգարանների աշխատակիցներ և ընկերներ (AMWF), Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն (ԱԶԳԿ), Թանգարանների միջազգային խորհրդի Ադրբեջանի ազգային կոմիտե (ICOM), Ադրբեջանի գորգերի և կիրառական արվեստի պետական թանգարան, Վրաստանի թանգարանների ընկերների միություն (GNMFA), Վրաստանի մեծահասակների կրթության միություն (AEAG), Ավանդական Արվեստների Կենտրոն (Ռուսաստան, Տոսնո), Կարելական մշակույթի կենտրոն  (Պետրոզավոդսկ, Ռուսաստան):

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից։ Ծրագրի բյուջեն կազմում է € 550.000. որից € 495.000 տրամադրում է Եվրոպական միությունը, իսկ € 55.000`Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply