Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Գերմանիայում և Արգենտինայում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 10, 2010 11:50

Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառում Արգենտինայում

Արգենտինայում հավատարմագրված Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի դեսպանների եւ Բելառուսի գործերի հավատարմատարի անունից Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքում մայիսի 7-ին եղի է ունեցել ընդունելություն` նվիրված ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին:

Ընդունելությանը մասնակցել են Արգենտինայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Արգենտինայի ԱԳՆ պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ, ռուսական, ուկրաինական, հայկական ու բելառուսական համայնքների ներկայացուցիչներ:

Չորս երկրների ազգային դրոշներով ու ծաղկեփնջերով զարդարված ընդունելությունների սրահում մոտ 500 հրավիրյալներին ողջունել են ՌԴ դեսպան Ա. Դոգադինը, Ուկրաինայի դեսպան Ա. Տարանենկոն, Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Բելառուսի գործերի հավատարմատար Գ. Կիսլյակը:

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Միջոցառումներին մասնակցել են ԳԴՀում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեսպանության անունից ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի հուշարձաններին:

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply