Հայաստան-Իրան`1:1

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 8, 2010 17:55

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների  հավաքականը ոչ-ոքի խաղաց Իրանի իր հասակակիցների ընտրանու հետ: «Փյունիկ» ակումբի Երևանի մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Ողջ հանդիպման ընթացքում հյուրերն զգալի առավելություն ունեին, և միայն դարպասապահ Կարեն Իսրայելյանի փայլուն խաղի շնորհիվ մեր հավաքականին հաջողվեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից:
Հանդիպման 55-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Հադի Դենղանին մոտ տարածությունից գնդակն ուղարկեց ցանցից ներս: Սակայն
76-րդ րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողվեց վերականգնել հավասարկշռությունը: Տուգանայինի խաղարակումից հետո, գնդակը հասցեագրվեց բաժին հասավ Վարազդատ Հարոյանին, ով գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Այս հավաքականները երկրորդ հանդիպումը  կանցկացնեն մայիսի 9-ին:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply