Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը չարդարացրին սպասելիքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 8, 2010 17:47

Նալչիկում կայացած Շախմատի միջազգային ֆեդերցիայի (ՖԻԴԵ) կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ փուլում, որին մանակցում էին  12 մարզուհիներ, անհաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Վերջին տուրում, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց  Տատյանա Կոսինցևային, իսկ Էլինա Դանիելյանը` Բաիրա  Կովանովային: Մերոնց մրցակցուհիները Ռուսաստանի ներկայացուցիչներ են: Ի վերջո, վատակած 5 և 1,5 միավորով մեր մարզուհիները հանգրվանեցին աղյուսակի  9-րդ և  12-րդ հորիզոնականներում: Մրցաշարի հաղթող դարձավ Տատյանա Կոսինցևան, որը 11 հնարավորից վատակեց 9 միավոր:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply