Ստորագրահավաքն երկարաձգվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 8, 2010 16:03

«Ուսանողական այգու» վերականգնման համար նախաձեռնած ստորագրահավաքը երկարաձգվում է մինչև մայիսի 14-ը. այս  մասին այսօր Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել ստորագրահավաքը նախաձեռնած «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը:

Ստորագրահավաքն ուղղված է Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված «Ուսանողական այգում»  ծավալված շինարարական աշխատանքների դեմ:

Մայիսի 4-ից սկսված ստորագրահավաքը պետք է ավարտվեր երեկ, սակայն. ըստ կազմակերպիչների. քաղաքացիների ոգևորությունը մեծ է և այս օրերին հավաքագրվել է շուրջ 10 հազար ստորագրություն:

Ստորագրահավաքն իրականացվում է Թամանյանի արձանի մոտ:

Դիտվել է 2245 անգամ:
Print Friendly

Leave a Reply