Մրցույթ ՌԴ բուհերում ուսանելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 8, 2010 12:57

Հ Հ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է փաստաթղթերի ընդունելությունը 2010-2011 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /77 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
-դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
-դիմում-հարցաթերթիկ,
-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը, իսկ ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված ,
-բժշկական տեղեկանք ընդհանուր առողջության և ԴԻԱՀ-ի վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
-անձնագրի պատճենը,
-ծննդյան վկայականի պատճենը /նոտարական գրասենյակի կողմից ռուսերեն թարգմանված և վավերացված/,
-արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զինվորական կոմիսարիատից համապատասխան տեղեկանք,
-3×4 չափսի 6 լուսանկար:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհեր ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 14-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան, Կառավարության 3-րդ շենք, 6-րդ հարկ 619 սենյակ, հեռ. 562364):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում /Այգեստան 9, փող.4/ ս.թ. մայիսի 17 -ից մինչև  մայիսի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Դիտվել է 1689 անգամ:
Print Friendly

Leave a Reply