Սոցծառայողները կաշառք են վերցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2010 17:53

Երեկ ժամը 11.15-ին, 1975 թ. ծնված Աննա Պ.-ն երկաթգծի «Գյումրի» կայարանի ոստիկանության բաժնում հայտնել է, որ իր խնամակալության տակ գտնվող, 2002 թ. ծնված Նորիկ Պ.-ին «Փարոս» համակարգից դուրս չթողնելու համար «Գյումրի-1» սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանման ավագ մասնագետ, 1957 թ. ծնված Անահիտ Հ.-ն իրենից պահանջել է 40.000 դրամ կաշառք:

Ոստիկանութայն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Գյումրի» կայարանի ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 14.50-ին, Աննա Պ.-ից 38.000 դրամ կաշառքը վերցնելուց հետո, Անահիտ Հ.-ն փաստով բռնվել և բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանութայն ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում` նույն օրը երեկոյան 1943 թ. ծնված Թելլի Մ.-ն հաղոդում է տվել, որ նպաստների ցուցակից դուրս չմնալու համար ապրիլ ամսին Անահիտ Հ.-ի պահանջով նրան տվել է 10.000 դրամ կաշառք, իսկ 1968 թ. ծնված Սվետլանա Թ.-ն հայտնել է, որ նպաստի հասցեափոխման համար «Գյումրի-1» սոցիալական ծառայութան ավագ մասնագետ, 1965 թ. ծնված Գոռ Բ.-ի պահանջով նրան տվել է 20.000 դրամ կաշառք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը երեկոյան Գոռ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply