Հանցագործությունների թիվը նվազել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 7, 2010 17:42
Այս տարի հունվարի 1-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 13 դեպք, բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 22 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք: Բացահայտվել են նաև սպանության փորձի արձանագրված բոլոր 4 դեպքերը:
Այս տարի Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 39 դեպք, բացահայտվել է 26-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 65 դեպք, բացահայտվել է 46-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 63 դեպք, բացահայտվել է 25-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 89 դեպքից բացահայտվել է 55-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք։
Այս ամիսներին նաև արձանագրվել է խուլիգանության 87 դեպք, բացահայտվել է 82-ը։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված բռնության 25 դեպքերն էլ բացահայտվել են։
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է խուլիգանության 112 դեպք, բացահայտվել է 99-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված բռնության 29 դեպքերն էլ բացահայտվել են։






Facebook
Tweet This
Email This Post
