«Հայեր: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդես Նիդերլանդներում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 7, 2010 17:29

Երեկ Լեյդենի համալսարանի գրադարանում բացվել  է  «Հայերը: Հնագույն քրիստոնեությունը երիտասարդ երկրում» ցուցահանդեսը` նվիրված 1660թ.-ին Ամստերդամում հայ գրքի տպագրության 350 ամյակին: Բացման արարողությանը ներկա են եղել  բազմաթիվ համալսարանականներ, ուսանողներ, Նիդերլանդների հայկական համայնքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յ.Վայտենբերգի եւ Արեւելյան ցուցանմուշների համակարգող Արնոլդ Ֆրոլայկի կողմից:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կատարել է  Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը: Նա իր ելույթում ընդգծել է, որ 5-րդ դարում հայկական գրերի գյուտը դարձել է  մշակութային այն հզոր ազդակը, որի շնորհիվ հայ պատմագրությունը, թագմանչական արվեստը, պոեզիան, միջնադարյան փիլիսոփայությունը եւ, 16-րդ դարից սկսած, հայ տպագիր գիրքը դարձել են  ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային մշակույթի եւ մտավոր հարստության անբաժան մասը:

Բացման արարողության ժամանակ ելույթներ  են ունեցել  նաեւ Յ.Վայտենբերգը, Ա.Ֆրոլայկը, Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության նախագահ Մ.Հախվերդյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են Լեյդենի համալսարանում պահվող հայկական ձեռագիր մատյաններ եւ տպագիր գրքեր, որոնցից է 11-րդ դարի մագաղաթյա գիրք` ժամանակակից թարգմանությամբ:

Համալսարանի տրամադրության տակ կա 65  ձեռագիր մատյան, որոնցից 57-ը 1985թ. համիդյան ջարդերի ժամանակ Կիլիկիայի հայերը, ոչնչացումից փրկելու նպատակով, հանձնել են անգլիացի Ռենդել Հարիսին (Rendel Harris), որը հետագայում դարձել է Լեյդենի համալսարանի տնօրենը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հուլիսի 31-ը:

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply