Քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունները

Պաշտոնական, Օրվա լուր | | May 7, 2010 17:20

Երեկ  Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան (Mircea Geoana) ընդունել է  Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին: Դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրել է  Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները եւ այն հարցերը, որոնք այս պահին կանգնած են երկրի առջեւ: Երկկողմ հարաբերությունների առումով նա մատնանշել է այն հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Ռումինիայի Սենատի նախագահը նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող դարավոր կապերը եւ համատեղ ապրելու փորձը ամուր հիմքեր են ստեղծում Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ զարգացնելու սերտ համագործակցություն:

Արժեվորելով բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը երկկողմ եւ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` նա պատրաստակամություն  է հայտնել  այն ընդարձակելու նաեւ խորհրդարանական մակարդակով, խորհրդարանների ղեկավարության եւ բարեկամական խմբերի միջեւ:

Կարեւորելով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի համար եւ պատմականորեն եւ քաղաքակրթորեն այն համարելով նրա բնական մասը` Միրչա Ջոանան համագործակցության արդյունավետ եւ հեռանկարային շրջանակներ է  նշել  ԵՄ Արեւելյան գործընկերությունը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որոնց մեջ Ռումինիան հանդես է բերում մեծ հետաքրքրություն եւ ակտիվություն:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply