Ամերիկյան մամուլը գաղտնազերծել է Իրանի հարցում Օբամա-Նեթանյահու հանդիպման մանրամասները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2009 15:38

15«Վաշինգտոն թայմս»-ը մամուլին անհայտ մանրամասներ է բացահայտել ԱՄՆ նախագահի ու Իսրայելի վարչապետի քննարկումների վերաբերյալ: Ըստ այդմ, Բարաք Օբաման եւ Բենիամին Նեթանյահուն համաձայնել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի Իրանի հարցերով: Թերթը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնատարների, գրել է, որ խմբի առաքելությունը պաշտոնական Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հավաքագրած տեղեկությունների վերլուծումն է, գործողությունների համատեղ պլանի մշակումը` ի պատասխան Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի: Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանում միջուկային զենքի հայտնվելը կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի: «Միջուկային զենքի ստեղծման ծրագրի շարունակումը կթուլացնի Իրանի անվտանգությունը»,- հայտարարել է պետաքարտուղարը` ավելացնելով, որ եթե Իրանը չընդառաջի միջազգային հանրության պահանջին, չի բացառվում իր նկատմամբ նոր ու ավելի խիստ պատժամիջոցների սահմանումը:

Washington Times, Al-Jazeera

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply