Հայ-վրացական գիտաժողով՝ Թբիլիսիում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 7, 2010 16:59

Այսօր  Թբիլիսիում իր աշխատանքն է  սկսել  «Հանդուրժողականությունը որպես համագործակցության նախապայման» թեմային նվիրված հայ-վրացական  գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես են  եկել   Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուան, Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը, Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ռոբին Լիդելը, Վրաստանի ռեինտեգրացիայի նախարար Թեմուր Յակոբաշվիլին, Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի  քաղաքական խորհրդական Կաոպո Քանդը:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտնականներ և միջազգային քաղաքական հետազոտությունների փորձագետներ:

Մասնակիցների թվում  են Վրաստանում հավատարմագրված Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վաղը  նախատեսված են գիտաժողովի մասնակիցների այցելությունները հայ առաքելական  եկեղեցու վիրահայոց թեմի Առաջնորդարան և Հայաստանի դեսպանություն: Նույն օրը նրանք կայցելեն Խոջիվանքի` Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղկեպսակ կդնեն հայ ամնեղ զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply