Ուղեգրի ոչ մի հույս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 7, 2010 13:58

Սինգապուրում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները մոտենում են ավարտին: Եվ ահա, մայիսի 21-23-ին Մոսկվայում կանցկացվի աթլետիկայի վարկանիշային մրցաշար: Այդ ստուգատեսում Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ: Սակայն ոչ մի հույս չկա, որ մերոնք կարող են որևէ արդյունքի հասնել, ուղեգրի արժանանալ: Բանն այն է, որ ուղեգիր նվաճելու համար այդ մրցումներում անհրաժեշտ է գրավել միմիայն առաջին տեղը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply