Արտակարգ պատահարների ամփոփագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 7, 2010 12:38
Փլուզումներ անձրեւներից

Նույն օրը, ժամը 14.10-ին Գեղարքունիքի մարզից ստացված  տեղեկության համաձայն` մայիսի 4-ից 5-ը  տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել են Ծակքար գյուղի բնակիչներ` Գ. Գեւորգյանին պատկանող հացատան պատը, ծածկը եւ գոմի ծածկը` 45 քմ ընդհանուր մակերեսով, Վ. Հակոբյանին պատկանող` 25 քմ մակերեսով հացատունն ամբողջությամբ, Լ. Հակոբյանին պատկանող հացատան ծածկը` 20 քմ մակերեսով, եւ  Ա.Հակոբյանին պատկանող անասնագոմի ծածկն ու միջնապատը` 50 քմ ընդհանուր մակերեսով:
Վնասի չափերը ճշտելու նպատակով կազմվել  է հանձնաժողով:
Սողանք  Սյունիքում

Նույն օրը, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հողի սողքի պատճառով փակվել է  Կապան-Համլետավան ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական  վարչության օպերատիվ խումբը:
Տեղում  պարզվել է, որ մոտ 60 խմ ծավալով հողային  զանգվածն ամբողջությամբ փակել է  նշյալ ճանապարհը, իսկ զուգահեռ` Երեւան-Մեղրի  ավտոմայրուղու 320 կմ-ում երթեւեկությունը  դարձել է միակողմանի:
Կապանի  «Ճանշինի» աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման  աշխատանքներ:
Այրվել  են մալուխներ

Նույն օրը, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի  Նալբանդյան փողոցի 28-րդ շենքին հարակից  էլեկտրական ենթակայանում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Դեպքի մասին տեղեկացվել է էլ.ցանցի հերթապահը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.43-ին, մարվել` ժամը 20.53-ին:
Թիվ 28 էլ.ենթակայանում այրվել են մալուխներ:
Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply