Անսպասելի շրջադարձ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 6, 2010 15:28

Թվում էր, թե WBC և WBA վարկածներով առաջին թեթև քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ռևանշ-մրցամարտ  կանցկացնի ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, որին պարտվել էր 2007-ին, սակայն կրկին  բանակցությունները մտել են փակուղի: Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հայտնել է, որ ամեն բանում մեղավորը Դոների ճամբարի ներկայացուցիչներն են: «Բանակցությունները վերսկսելուց երկու օր անց, մենք համաձայնագիր ստորագրեցինք: Եվ սպասում էինք, թե Դոներն ինչ պահանջներ կներկայացնի, բայց այդպիսի բան չեղավ: Առանց որևէ դժվարության կարելի է ասել, թե ով չի ցանկանում, որ հանդիպումը կայանա»,- ասել է նա: Հայ բռնցքամարտիկն էլ իր հերթին հայտնել է, որ ինքը երկու վարկածով աշխարհի չեմպիոն է և մտադիր չէ այլևս սպասել: «Մտադիր եմ  ևս 4-5 տիտղոսներ նվաճել տարբեր քաշային կարգերում և չեմ պատրաստվում սպասել, թե արքայադուստր Նոնիտոն կցանկանա՞ մրցամարտի մասնակցել, թե՞ ոչ: Նոնիտոն հասկանում է, թե իրեն ինչ է սպասում: Ես նրան նոկաուտի կենթարկեմ: Հավանաբար շատ  խելացի է, չմրցել հակառակորդի հետ, որը կխորտակի ողջ կարիերադ»,- ասել է Դարչինյանը:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply