Լյովա Կիրակոսյանին սպասում է ռինգը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 6, 2010 15:18

Առաջին թեթև քաշային կարգի (59 կգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների Եվրոպայի չեմպիոն Լյովա Կիրակոսյանը մայիսի  29-ին Ֆրանսիայի Թուլոն քաղաքի մարզապալատի ռինգում կայանալիք մրցամարտում կփորձի պահպանել իր կոչումը: Նա հանդիպում կանցկացնի բելգիացի Էրմանո Ֆեգատալիի հետ: Լյովան ծնվել է Գյումրիում: 1999-ից նա  մասնակցում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հանդիպումների: Հայ բռնցքամարտիկն անցկացրած 37 մրցամարտից 32-ում հաղթել է (22-ը նոկաուտով), կրել է 5 պարտություն: 36-ամյա Կիրակոսյանը վերջին անգամ ռինգ է դուրս եկել այս տարվա փետրվարի 19-ին և նոկաուտով հաղթել է անգլիացի Սկոթ Լոուտոնին:

Դիտվել է 1640 անգամ:
Print Friendly

Leave a Reply