ԴԱՀԿ պետը կաշառք է վերցրել առանձնատունը վաճառելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2010 11:53

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Արմեն Ս.-ն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ համագյուղացու` 1980 թ. ծնված Կարեն Բ.-ի կատարած խարդախության արդյունքում ինքը կորցրել է սեփական տունը:

Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Կարեն Բ.-ն, չարաշահելով Արմեն Ս.-ի ու ևս 6 համագյուղացիների վստահությունը, իրենց անվամբ «Ֆինքա» բարեգործական հիմնադրամից 03.03.2006 թ. ստանալով 2.520.000 դրամ վարկ, այն հափշտակել է և հեռացել հանրապետությունից:

Միաժամանակ պարզվել է, որ վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով Արմեն Ս.-ի առանձնատունը դատարանի վճռով վերցվել է արգելանքի տակ և Արագածոտնի մարզի ԴԱՀԿ ծառայության կողմից 3.000.000 դրամով վաճառվել 1980 թ. ծնված Ալինա Օ.-ին

Պարզվել է նաև, որ Արագածոտնի մարզի ԴԱՀԿ ծառայության բաժնի պետ, 1957 թ. ծնված Արթուր Դ.-ն Ալինա Օ.-ին նշված առանձնատունը վաճառելու համար նրանից պահանջել եւ ստացել է 3.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply