Քրեական անցուդարձը Հայաստանում անցած շաբաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2010 11:42

Ապրիլի 28-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված կողոպուտի 2 դեպքից բացահայտվել է 1-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու 51 դեպքից` 42-ը, խարդախության 32 դեպքից` 30-ը, խուլիգանության 8 դեպքից` 7-ը:

Բացահայտվել է նաև գողության 37 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9 և գողության 6 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply