Արտակարգ պատահարների ամփոփագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2010 11:35
Կարկուտ Արագածոտնում

Արագածոտնի  մարզի Արուճի, Արագածոտնի եւ Կոշի գյուղապետերից  տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 15.00-ից 16.00-ի սահմաններում տեղացած  կարկուտը վնասել է համայնքների գյուղատնտեսական  մշակաբույսերը:
Վնասի չափերը ճշտելու համար մարզպետարանում կազմվել է հանձնաժողով:
Ճանապարհի փլուզում

Մայիսի 5-ին, ժամը 10.28-ին Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ  հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է գյուղից դեպի խոտհարք տանող ճանապարհի մոտ 28-30 մ երկարությամբ հատվածը:
Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական  վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի աշխատակիցները:
Հրդեհ պահեստում

Նույն օրը, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Ավիահամալիր» ԲԲԸ պահեստում:
Ժամը 13.18-ին դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը  մեկուսացվել  է ժամը 13.58-ին, մարվել` ժամը 14.22-ին:
Այրվել  է 100 քմ մակերեսով պլատմասսայե թափոն:
Քարաթափում  եւ սողանք

Նույն օրը, ժամը 17.55-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 12.00-ի  սահմաններում Ալավերդու կայարանի տարածքում  տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վտանգվել են էլեկտրական եւ կապի հենասյուները:
Իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 5-ին Շահալի-Փամբակ վազորդի 2641-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով շրջվել է բարձրավոլտ լարման մեկ էլեկտրասյուն:
Երկաթգծի վթարավերականգնողական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքում գնացքների անխափան երթեւեկությունը վերականգնվել է:
Այրվել  է ռեակտոր

Մայիսի 5-ին, ժամը 19.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտա 28 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ.ցանցի  հերթապահը:
Հրդեհը  մեկուսացվել է ժամը 19.22-ին, մարվել` ժամը 20.04-ին:
Կենտրոնական էլ. ենթակայանում այրվել է ռեակտոր:
Դիտվել է 4203 անգամ:
Print Friendly

Leave a Reply