Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը մասնակցել է Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2010 22:03

Ս.թ. մայիսի 4-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Կահիրեի Ազգային խոհանոցների դիվանագիտական փառատոն-ցուցահանդեսին, որը նախաձեռնել էր Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբուլ Ղեյտի տիկինը` Լեյլա Աբուլ Ղեյտը: Փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 50 երկրների դեսպանություններ, մեծ հետաքրքրություն էր առաջացրել Կահիրեի հասարակության լայն շրջանում:

Հայաստանի տաղավարի պատշաճ կազմակերպմանը իր ակտիվ մասնակցությունը բերեց Եգիպտահայ Տիկնանց Հանձնախումբը:

Արաբական, Եվրոպական, Լատինական Ամերիկայի, Հեռավոր Արեւելքի եւ Աֆրիկյան երկրների խոհանոցների կողքին Հայկական ավանդական ուտեստները, քաղցրավենիքն ու գինին արժանացան եգիպտացի եւ օտարերկրյա այցելուների ամենաբարձր գնահատականին:

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply