ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը “Tert.am” լրատվական կայքի հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 5, 2010 21:45

Հարց. Խնդրում եմ մեկնաբանեք այսօր Բաքվում հնչող հայտարությունները Հայաստանի դիրքորոշման բացակայության, ինչպես նաեւ ինչ-որ սպառված ժամկետների մասին, որոնք իբրեւ թե խնդրել է Հայաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար:

Պատասխան. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռեւս 1991թ. հանրաքվեով: Հայաստանը սատարել է եւ կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը: Ադրբեջանը միայն ժամանակ է կորցնում. միեւնույն է ուշ, թե շուտ նա ստիպված է լինելու հաշվի նստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հետ:

Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով եւ շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջեւ:

Դիտվել է 1782 անգամ:
Print Friendly

Leave a Reply