Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես դադարեցված բնական գազի մատակարարումը դեռեւս չի վերականգնվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 5, 2010 18:11

Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես դադարեցված բնական գազի մատակարարումը դեռեւս չի վերականգնվել: Ինչպես  տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, ժամկետների վերականգնաման վերաբերյալ դեռեւս հստակ տեղեկատվություն չկա:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը շարունակում է հանրապետությունում գազի մատակարարումն իրականացնել պահեստավորված գազի հաշվին: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի պատճառով վնասվել էր մայրուղային գազատարը: Վթարի հետեւանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 1750 անգամ:
Print Friendly

Leave a Reply