Երկաթուղու Փամբակ-Շահալի հատվածում քարաթափումները կանխելու համար պայթեցումներ են կատարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2010 17:16

Մայիսի 4-ին, ժամը 09.27-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի Փամբակ-Շահալի հատվածում (Վանաձոր-Ալավերդի 10-րդ կմ-ում) հետագա քարաթափումները կանխելու համար պետք է իրականացվեն պայթեցման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 12.25-ին երթևեկությունը երկաթգծով դադարեցվել է:

Ժամը 13.30-ից մինչև 17.00-ն «Քարաբերդ» ՍՊԸ-ի կողմից կատարվել են թվով 3 պայթեցումներ, իսկ երկաթգծի վթարավերականգնողական խմբերը իրականացրել են մաքրման աշխատանքներ: Ժամը 19.00-ին երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է:

Քարաթափման վտանգը լրիվ չվերանալու հետևանքով մայիսի 5-ին կշարունակվեն պայթեցման և մաքրման աշխատանքները:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply