Էներգետիկայի նախարարը խուսափեց պատասխանել Նաիրիրտի վերաբերյալ հարցերին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2009 15:03

dallaqyan1Երեկ ԱԺ-ում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այդպես էլ չպատասխանեց Վիկտոր Դալլաքյանի` Նաիրիտում տեղի ունեցած պայթյունի շուրջ ծագած հարցերին:

«Աղետն իր տեխնիկական իմաստով այդքան մեծ չէր: Նրա տարածքը գրավում էր 80-90քմ և մեծ հետևանքներ չէր կարող ունենալ: Պարզապես պայթյունի արդյունքում այն նյութերը, որոնք գտնվում էին այդ տարողությունների մեջ, պետք է վառվելով ավարտվեին: Այդ գործընթացի ժամանակ չի եղել որևիցե քիմիական կամ այլ վնասակար արտանետում, որ կարող էր ժողովրդի համար վտանգավոր լինել»,-երկրորդ անգամ հարցը կրկնելուց հետո միայն ասաց Մովսիսյանը:

movsisyan1Մայիսի 14-ին Նաիրիտ քիմիական գործարանում երկու պայթյուն եղավ: 4 ժամ տևած հրդեհը, որի զոհ գնացին 4 աշխատակիցներ, իսկ 8-ը վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին, մարվեց մոտ հարյուր հրշեջ-փրկարարի, 2 տասնյակից ավել ջրատարների միջոցով և շտապ օգնության մեքենաների միջնորդությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հայտարարեցին, որ անհանգստանալու կարիք չկա, իրավիճակը վերահսկողության տակ է:

Բնապահպանները, սակայն, պնդում են, որ արտանետված նյութերը վտանգավոր են ինչպես բնության, այնպես էլ մարդկանց առողջության համար:

«Վարկածները երկուսն են` մեկ, որ այրվել է տոլուոլ. այն բենզոլի շարքի միացություն է` արոմատիկ ածխաջրածին, որի այրման ժամանակ առաջանում են քաղցկեղածին նյութեր,-բացատրում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը,-Եվ երկրորդ, որ այրվել է քլորոպրենի ելանյութ, որը թմրանյութային հատկություն ունի»:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply