Աշխարհի չեմպիոնուհին նշանվել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 5, 2010 13:30

Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայից  «Անկախ»-ին տեղեկացրին, որ աշխարհի չեմպիուհի Նազիկ Ավդալյանի ինքնազգացողությունը լավ է, նա ապաքինել է ուսի վնասվածքը: Ինչպես հայտնի է, գյումրեցի մարզուհին բաց էր թողել վերջերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունը: Սակայն ծանրորդուհու կյանքում այդ ընթացքում էական նոր փոփոխություն է կատարվել` նա նշանվել է: Տեղեկացրին նաև, որ նրա ապագա ամուսինը նույնպես ծանրորդ է եղել: Ինչպես ասում են` նմանը` իր նմանին է գտնում:

Դիտվել է 2043 անգամ:
Print Friendly

Leave a Reply