ԱՊՀ երկրների ղեկավարների ուղերձը հաղթանակի օրվա կապակցությմաբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 5, 2010 13:25

Այս տարի  մայիսի 9-ին ԱՊՀ մասնակից պետությունների  ժողովուրդները տոնում են  1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում  Հաղթանակի 65-րդ տարեդարձը: Լարվածությամբ ու դաժանությամբ աննախադեպ այս պատերազմում Խորհրդային Միության բազմազգ ժողովուրդը և նրա Զինված Ուժերը  պաշտպանեցին իրենց Հայրենիքի ազատությունն ու անկախությանը` աշխարհի բազմաթիվ երկրները զերծ պահելով ֆաշիստական ստրկացումից:

Ճակատում  ու թիկունքում  մեր ժողովուրդները ցուցաբերեցին անձնազոհություն և զանգվածային հերոսություն,  հայրենասիրություն ու ինտերնացիոնալիզմ, աննախադեպ տոկունություն,  առանց որոնց հաղթանակն անհնարին կլիներ: Պատմությունը նման անսասանություն չէր տեսել: Չեր տեսել նա և հաղթանակի հանդեպ նման կամք:

Տարիների ընթացքում չի խամրում մեր ժողովուրդների կողմից իրագործած սխրանքի վսեմությունը:  Որքան շատ ժամանակ է բաժանում մեզ այդ իրադարձությունից, այնքան  ավելի պարզ է գիտակցվում ապագայի իրավունքը պաշտպանած  Հաղթանակի զինվորների  պատմական առաքելության նշանակությունը: Դիմելով Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանը, մենք այսօր մեր պետություններում ապրող վետերաններին ասում ենք «շնորհակալություն»: Մենք կոչ ենք անում ոչ միայն խոսքով, այլև գործով հարգանքի տուրք հատուցել հաղթած հերոսներին, առօրյա խնամք և ուշադրություն ցուցաբերել  պատերազմի մասնակիցներին և թիկունքի աշխատավորներին, նրանց համար ստեղծել կյանքի արժանավայել պայմաններ:

Մայիսի 9-ը` Հաղթանակի օրը մնում է մեր  մարդկանց համար արդարության, հաղթանակի, հպարտության  և այս չափազանց դաժան ու սարսափելի ճակատամարտում զոհված միլիոնների համաժողովրդական հիշատակի օրը: Մեզ համար սուրբ և թանկ են նրանց անունները, ովքեր քաջերի մահով ընկան Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Մենք անհատույց պարտական  ենք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը,  հետևաբար` մեր ազատությունը:

Մենք  չենք մոռանա աշխարհը ֆաշիզմից փրկած զինվորներին և թիկունքի աշխատավորներին, ուստի, կոչ ենք անում սրբորեն հարգել իրենց Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների հիշատակը, մշտական խնամք ցուցաբերել զինվորական շիրիմները, հուշահամալիրները, արձաններն ու կոթողները, ինչպես նաև պարտիզանների, ընդհատակյա գործիչների և ֆաշիստական ճամբարների կալանավորների գերեզմանները պատշաճ վիճակում պահպանելու և սատարելու ուղղությամբ, ակտիվացնել Հայրենական Մեծ պատերազմի օրերին ֆաշիստական զավթիչների ձեռքերից զոհված զինվորների և խաղաղ քաղաքացիների աճյունների որոնումը:

Հաղթանակը մենք չենք բաժանում անձնականի և օտարի, միշտ արժանին ենք հատուցում նրանց քաջությանը, ովքեր դիմագրավեցին նացիզմին: Մենք հիշում ենք հակահիտլերյան կոալիցիայի մեր դաշնակիցների ներդրումը Հաղթանակի գործում, նրանց կողմից ցուցաբերված օգնության մասին: Սակայն, առավել մասշտաբային և, վերջին հաշվով, գլխավոր իրադարձությունները տեղի  ունեցան խորհրդա-գերմանական ճակատում: Պատերազմի տարիներին մեր երկրները կորցրեցին տասնյակ միլիոն քաղաքացիներ: Ճակատամարտերի դաշտերում զոհվածների մեջ կային բոլոր ազգությունների  ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով, որ մեր պետությունների ժողովուրդները վճռական ներդրում են ունեցել Հաղթանակի նվաճման գործում, մենք կոչ ենք անում մատաղ սերնդի մոտ դաստիարակել հպարտության զգացմունք  հերոսական պատմության  և ֆաշիզմի հետ պայքարում մեծ սխրանքի նկատմամբ:

Հաստատելով մեր նվիրվածությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին ու նորմերին, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներին և Հելսինկիի Եզրափակիչ ակտին, մենք կոչ ենք անում անվտանգության և կայունության ամրապնդման գործում ակտիվ փոխգործակցությանն աշխարհում, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի ծավալմանը, առկա ընհարումների խաղաղ քաղաքական կարգավորմանը և հնարավոր ընդհարումների կանխարգելմանը:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply