Կողմերը լեզու են գտել իրար հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 5, 2010 13:07

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  առաջին թեթևքաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջև ռևանշ-մրցամարտի անցկացման կապակցությամբ, այնուամենայնիվ, բանակցող կողմերն ընդհանուր համաձայնության են եկել: Տարաձայնությունները հիմնականում մրցամարտի հեռարձակումից  ստացվող եկամուտների բաշխման խնդրում էր: Թվում էր, թե բանակցությունները փակուղի են մտել, սակայն խնդիրը կարգավորվել է:  «Top Rank» պրոմոուտերական ընկերության նախագահ Բոբ Արումը հայտնել է, որ պայմանագրի կնքման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն մոտ ժամանակներս: Արումը նշել է նաև, որ Դարչինյանի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, Դոներն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Ֆեռնանդո Մոնտիելի հետ, ով վերջերս չեմպիոն է հռչակվել  թեթևքաշային կարգում  WBO-ի վարկածով:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply