Թողարկվել է ՙՅոհան Կրոյֆ՚ արծաթե հուշադրամը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 5, 2010 12:33

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին: Հուշադրամը թողարկվել է ՙՀամաշխարհային ֆուտբոլի արքաները՚ միջազգային ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է ՙKINGS OF FOOTBALL՚ մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` ՙ100 ԴՐԱՄ՚, որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում ՙ20՚, աջում` ՙ10՚: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևումª հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚:

Հուշադրամի դարձերեսին հոլանդական դրոշի գունային ֆոնի վրա Յոհան Կրոյֆի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Յոհան Կրոյֆի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է ՙJOHAN CRUYFF՚:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925 + 50

Զանգվածը 28,28 + 0,25 գ

Տրամագիծը 38,61 + 0,15 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը մինչև 20000 հատ

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply