Փլուզում, սողանք և կարկուտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2010 12:02

Փլուզում

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը տեղացած անձրևների հետևանքով Լոռու մարզի Ձորագետ-Ձորագյուղ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոճանապարհի` 70 մ երկարությամբ և 6,5 մ լայնությամբ փլուզում, իսկ ավտոճանապարհի 1,5 մ լայնությամբ հատվածը դարձել է ոչ երթևեկելի:

Ավտոճանապարհի մաքրման համար Լոռու ՃՇՇ-ի կողմից իրականացվում են համա­պա­տաս­խան միջոցառումներ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանը:

Ծառը գետում

Մայիսի 4-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Աղստև գետը շրջված ծառը դուրս բերելու համար ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 12.57-ին հրշեջ-փրկարարների և «Դիլիջանի ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը դուրս է բերվել գետից:

Սողանք

Մայիսի 4-ին, ժամը 15.30-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքից տեղեկություն է ստացվել, որ տեղացած երկարատև անձրև­ներից «Երոի» և «Դարխախտ» կոչվող հանդամասերում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով քանդվել է համայնքին պատկանող ոռոգման արտաքին ցանցի 35-40 մ երկարությամբ երկաթբետոնյա խողովակաշարը, որով ջուր չի հոսում:

Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետերանում ստեղծվել է հանձնաժողով:

Շունը գետում

Մայիսի 4-ին, ժամը 16.38-ին ահա­զանգ է ստաց­վել, որ Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում շուն է ընկել Գետառ գետը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 17.10-ին շանը դուրս են բերել գետից:

Ուժեղ կարկուտ

Մայիսի 4-ին Արմավիրի մարզ­պետարանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.30-ից մինչև 17.00-ն ուժեղ կարկուտ է տեղացել մարզի Բագարան, Ակնալիճ, Եղեգնուտ և Արագած գյուղերի տարածքում:

Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Քարաթափումները կանխելու համար

Մայիսի 4-ին, ժամը 09.27-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից տեղե­կություն է ստացվել, որ երկաթգծի Փամբակ-Շահալի վազորդի 2644-րդ կմ-ում (Վանաձոր-Ալավերդի 10-րդ կմ-ում) հետագա քարաթափումները կանխելու համար պետք է իրականացվեն պայթեցման աշխատանքներ:

Ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 12.25-ին երթևեկությունը երկաթգծով դադարեցվել է:

Ժամը 13.30-ից մինչև 17.00-ն «Քարաբերդ» ՍՊԸ-ի կողմից կատարվել են թվով 3 պայթեցումներ, իսկ երկաթգծի վթարավերականգնողական խմբերը իրականացրել են մաքրման աշխատանքներ:

Ժամը 19.00-ին երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է:

Քարաթափման վտանգը լրիվ չվերանալու հետևանքով մայիսի 5-ին կշարունակվեն պայթեցման և մաքրման աշխատանքները:

Այրվել են վագոնտնակներ

Մայիսի 5-ին, ժամը 00.01-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Աղյուսի փողոցի թիվ 122/011 վագոն-տնակում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշ­վարկ և մեկ ջրատար: Հրդեհը մարվել է ժամը 00.43-ին:

Այրվել են Ս. Ծատուրյանին պատկանող երկու վագոն-տնակներն իրենց գույքով` 45 քմ մակերեսով:

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply