Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսը հետ է կանչվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 5, 2010 1:39

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով Ստամբուլում այդ երկրի գլխավոր հյուպատոս, Սեւծովյան համագործակցության կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Սայադ Արանը հետ է կանչվել պաշտոնից:Այդ  մասին հայտնել է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ նախագահի մեկ այլ հրամանով էլ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ կանչված Հասան Զեյնալովը: Նշենք, որ անցյալ տարի Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլեր Ահմեդովայի եւ Սայադ Արանի միջեւ աղմուկ էր ծագել: Թուրքիա կատարած այցին իրենց չուղեկցելու համար պատգամավորը գանգատվել էր ԱԳՆ ղեկավարությանը:

Ս.Արանն էլ մեղադրել է Գ.Ահմեդովային՝ ասելով, որ նա ցանկացել է հյուպատոսության ավտոմեքենաներն օգտագործել անձնական նպատակներով: Հյուպատոսությունից հետ կանչվելու լուրը մեկնաբանելու համար թերթի հեռախոսազանգին հանկարծակիի եկած Ս.Արանն ասել է, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, եւ շփոթված ավելացրել, որ հնարավոր է իր պաշտոնանկությունը կապված է լիազորությունների ժամկետի` շուտով լրանալու հետ

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply