Տավուշ. Հարուցվել է քրեական գործ` յուրացման դեպքի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 5, 2010 1:27

ՀՀ ոստիկանության` Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Պ. Ղալթախչյանը յուրացման միջոցով համայնքի բյուջեից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 594 791 դրամ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply