Ազգային ժողովում աշխատանքները սկսեց ՖԽՎ եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 4, 2010 21:00

Մայիսի 4-ին Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի դահլիճում

մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի

23-րդ համաժողովը`ՙԿրթական համակարգերի խնդիրները և մարտահրավերները մեր հասարակություններում սոցիալտնտեսական և մշակութային զարգացումների համատեքստում՚ թեմայով: Երևան ժամանած Եվրոպայի տարբեր երկրների ավելի քան 80 ներկայացուցիչներ առաջիկա երկու օրերի ընթացքում կայցելեն Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններ, նաև երևանյան մի շարք դպրոցներ և կծանոթանան ֆրանսերեն լեզվի ուսուցման, կրթական համակարգի բարեփոխումների գործընթացներին: Ըստ ՖԽՎում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանի,

համաժողովի ընթացքում քննարկվելու են նաև Հայաստանում իրականացվելիք մի շարք, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի կազմակերպության TV-5 հեռուստաալիքի հեռարձակման հետ կապված, ծրագրեր:

ՀՀ ԱԺի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, , մասնավորապես, ասաց, որ ԱԺի համար ուրախալի է, որ համաժողովի անցկացումը Հայաստանի մայրաքաղաքում համընկնում է կարևոր մի իրադարձության հետ. այս տարի Հայաստանը`

ասոցիացված անդամի կարգավիճակով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մյուս բոլոր անդամ պետությունների հետ միասին նշում է կազմակերպության 40-ամյակը:

Նա հայտնեց նաև, որ ֆրանսերենը Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ, սակայն դարեր ի վեր ֆրանսերենը հայ ժողովրդի մի ստվար զանգվածի համար եղել է ավելին, քան հաղորդակցության լեզու: ՙ1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ ժողովրդի զավակների` Շառլ Ազնավուրի, Վահե Քաչայի, Անրի Վեռնոյի, Գառզուի, Ժանսեմի, Ալիս Սապրիչի և շատ այլ հայազգի հայտնի գործիչների համար ֆրանսերենը դարձավ ստեղծագործելու և արարելու լեզու: Իսկ Հայաստանում ֆրանսերենը խորհրդայնացումից հետո չմոռացվեց և նոր շունչ ստացավ հատկապես 1946-47 թվականների հայրենադարձությունից հետո, երբ մեր հայրենակիցներն իրենց հետ պատմական հայրենիք բերեցին Փարիզի, Մարսելի, նաև միջերկրյածովյան տարածաշրջանին բնորոշ առոգանությունները՚,-ասաց ԱԺի նախագահը:

ՖԽՀի եվրոպական տարածաշրջանի առաքելութան ղեկավար ԺանՊոլ Վահլն իր հերթին նկատեց, որ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ֆրանսիայից, Բելգիայից և այլ երկրներից Երևան ժամանած պատվիրակները հիանալի հիշում են Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյանի ) ֆիլմը, որտեղ ներկայացված էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայերի պատմությունը: ՙԱրշիլ Գորկին և մեծարգո ու մեծանուն բազմաթիվ հայեր`Էդուարդ Բալադյուրը, Պատրիկ Դևեջյանը, Շարլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը և այլոք, հարստացնում են մեր քաղաքակրթությունը՚,-ասաց նա:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1731 անգամ:
Print Friendly

Leave a Reply