Հաղթանակներ Բաթումում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 4, 2010 15:53

Սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթող է դարձել Վրաստանի Բաթում քաղաքում կայացած միջազգային մրցաշարում:

Ստուգատեսին մասնակցում էին նաև Թուրքիայի, Կիպրոսի, Վրաստանի ներկայացուցիչները: Մերոնք խմբային մրցաշարում առավելության են հասել Վրաստանի առաջին (3:1), Թուրքիայի հավաքականների (3:0) նկատմամբ և մտել են եզրափակիչ: Ապա պատանի մեր թենիսիստները 3:1 հաշվով հաղթել են Վրաստանի երկրորդ հավաքականին և գրավել  առաջին տեղը: Անհատական  մրցաշարում Հարություն Հարությունյանը ճանաչվել է առաջինը:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply